Saturday, March 3, 2012

Թուրքիան հաջորդ «Եվրատեսիլին» թող քրդերեն կամ հայերեն երգով մասնակցի. քուրդ պատգամավոր

News.am. 2-3-2012-Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքն առաջարկել է «Եվրատեսիլի» հաջորդ մրցույթին Թուրքիան ներկայացնի քրդերեն կամ հայերեն երգ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորը նշել է, թե վերջին տարիներին երեւաց, որ «Եվրատեսիլում» անգլերեն երգերը պահանջված են։ «Սակայն դրա կարիքը չկա։ Թուրքերեն չեղավ, թող լինի քրդերեն կամ հայերեն»,-ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ այս առաջարկը թող հաջորդ տարվա համար հող նախապատրաստի։ Նշենք, որ «Եվրատեսիլ 2012»-ում Թուրքիան ներկայացնելու է հրեական արմատներով Ջան Բոնոմոն՝ Love me back երգով։

No comments: