Tuesday, March 6, 2012

Հայաստանի ԱԳՆ. Պուտինի ընտրվելուց հետո Ռուսաստանը կպահպանի ակտիվ դերը ղարաբաղյան բանակցություններում

Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելով, Ռուսաստանը ղարաբաղյան բանակցություններում կպահպանի վերջին շրջանի «կարեւոր» դերը: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ բանակցությունները շարունակվելու են: Այլընտրանք չկա բանակցություններին: Բանակցային խաղաղ գործընթացը դա ընտրությունն է Հայաստանի եւ նաեւ աջակցվում է եռանախագահների կողմից ամենաակտիվ ձեւով», - նշել է Հայաստանի արտգործնախարարը եւ հավելել. «Վերջին շրջանին կարեւոր դեր է ունեցել հատկապես Ռուսաստանը եւ վստահ եմ, որ այդ դերը կպահպանվի նաեւ ապագայում»: Հիշեցնենք, Դմիտրի Մեդվեդեւի նախագահության տարիներին պաշտոնական Մոսկվան ստանձնել էր Ղարաբաղյան հարցում ամենաակտիվ միջնորդի դերը` նախաձեռնելով, ի հավելումն ԵԱՀԿ-ի Մինսկի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի, նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների ձեւաչափը:

No comments: