Tuesday, March 6, 2012

Սումգայիթը` աշխարհի ամենատգեղ քաղաք. ««Տեսարժան վայրերից» մեկը մանկական գերեզմանոցն է»

Panorama.am. 5-3-2012- Ավստրալիայի տուրիստական travel.ninemsn.com.au կայքը հրապարակել է աշխարհի ամենատգեղ քաղաքների անունները, որոնց շարքում առաջինը նշվել է Սումգայիթը: Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, Սումգայիթին հատկացված մասում ավստրալիական կայքը գրում է. «Սումգայիթը մեծությամբ Ադրբեջանի երրորդ քաղաքն է: Կասպից ծովի ափին խորհրդային շրջանում կառուցված այս քաղաքը պետք է կուրորտային քաղաք լիներ, սակայն այն վերածվեց քիմիական գործարաններով կեղտոտ արդյունաբերական կենտրոնի: Քաղաքի «տեսարժան վայրերից» մեկը մանկական գերեզմանոցն է, որտեղ թաղված են շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով ֆիզիկական թերություններով և հոգեկան խանգարումներով ծնված հազարավոր երեխաներ»: Ցուցակում տեղ են գտել նաև Գվատեմալայի Գվետամալա քաղաքը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադը, Մոլդովայի Չիսնաու, Պորուի Լա Օրոյա, Մյանմանի Նեյպիդո և Պարագվայի Սյուդադ-Դել- Էստե քաղաքները:

No comments: