Tert.am. 6-3-2012- ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով ամփոփել են տարածաշրջան կատարած այցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են ծրագիր` հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման վերաբերյալ: Ըստ այդմ` առաջնորդվելով «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարությամբ՝ համանախագահները կողմերին առաջարկներ են արել համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների շարունակման հետ կապված:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ու շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմներ գտնելու հնարավորոությունները:
Համանախագահները նաև տեղեկացրել են, որ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակին` կայունության մեխանիզմների զարգացման ու վստահության մթնոլորտը բարելավելու համար:
Համանախագահները քննարկել են կողմերի միջև հումանիտար շփումների զարգացման հարցերը, ինչը պետք է օգտագործվի տարածաշրջանի ժողովուրդներին միջև փոխըմբռնման խթանման, ապաքաղաքականացման և խաղաղ գործընթացին չվնասելու համար:
Համանախագահները նախատեսում են մարտի 22-ին մեկնել Վիեննա` ԵԱՀԿ-ին ներկայացնելու խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին քայլերը:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment