Tert.am. 7-3-2012- ԱՄՆ-ը մի օրինագիծ է պատրաստում համաձայն որի` բոլոր այն օտարերկրյա բանկերը, որոնք հաշիվներ ունեն ԱՄՆ-ում, պարտավոր են իշխանություններին զեկուցել Իրանական ֆինանսական համակարգի հետ համագործակցելու դեպքում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք կասկածներ ունենք, որ մի շարք եվրոպական և ասիական բանկեր թաքցնում են իրենց գործարքները, և մենք չենք տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիայի, որպեսզի հակազդենք այդ գործողություններին», - ասել է կոնգրեսականներից մեկի օգնականը:
Համաձայն նոր օրինագծի` ԱՄՆ-ում հաշիվներ ունեցող բոլոր միջազգային բանկերը, կպարտադրվեն իրանական ցանկացած բանկի կամ ընկերության հետ գործարք իրականացնելուց հետո հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ-ի Ֆինանսների Նախարարությանը:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment