Thursday, March 15, 2012

ԱՄՆ-ն կարող է Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իրանից նավթ ներկրելու պատճառով

1in.am. 15-3-2012- ԱՄՆ պաշտոնյաների հաղորդմամբ՝ Հնդկաստանը կարող է դառնալ ամերիկյան պատժամիջոցների նոր թիրախ Իրանից նավթ ներկրելու պատճառով: Bloomberg-ը տեղեկացնում է, որ մինչև այժմ Հնդկաստանը չի կարողացել նվազեցնել իրանական նավթ ներկրելու ծավալները, ինչի պատճառով ԱՄՆ նախագահ Օբաման մինչև հունիսի 28-ը, հնարավոր է, այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, ովքեր չեն հայտնել իրենց անունները: Եթե Հնդկաստանը չկարողանա վերջիվերջո նվազեցնել նավթ ներկրելու ծավալները, ապա ԱՄՆ-ը հնարավոր է՝ դադարեցնի գործարքները հնդկական բանկերի հետ:

No comments: