Tert.am. 15-3-2012- Մաշտոցի այգում երեկ ուշ երեկոյան ոստիկանների և բնապահպան ակտիվիստների միջև տեղի ունեցեած բախումից հետո այսօր առավոտյան այգում խաղաղ մթնոլորտ էր տիրում։
«Հիմա սպասում ենք՝ բոլորով հավաքվենք և գնանք կառավարության դիմաց ու այնտեղ բարձրացնենք մեր ձայնը: Գիշերն այստեղ եղել ենք 43 ակտիվիստներով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ից Մաշտոցի այգում տեղի է ունենում նստացույց, որի մասնակիցները պահանջում են ապամոնտաժել այնտեղ տեղադրված կրպակները: Իսկ երեկ երեկոյան ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ և քարշ տալով այգուց տարել են ակտիվիստների տեղադրած միակ վրանը, որում այդ պահին մարդիկ են եղել։
Ավելացնենք, որ ներկայում Մաշտոցի այգում տեղադրված կրպակները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ այնտեղ էին բերվել Աբովյան փողոցից, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց բնապահպանների, հասարակական-քաղաքական մի շարք գործիչների շրջանում:
Նշված կրպակների ապամոնտաժմանն առաջարկին իրենց ստորագրությամբ կողմ է արտահայտվել 10 հազ. ՀՀ քաղաքացի:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment