Wednesday, March 7, 2012

Լրատվամիջոցների քանակով Ադրբեջանը զիջում է Հայաստանին ու Վրաստանին

Haynews.am. 7-3-2012- Ադրբեջանը Հայաստանին և Վրաստանին զիջում է հետուստատեսությունների և ռադիոկայանների թվով: Այս մասին հայտարարել է ադրբեջանական «Էնի Նեսիլ» լրագրողական ասոցիացիայի ղեկավար Արիֆ Ալիևը: «Չորս միլիոն բնակչություն ունեցող Վրաստանը ունի 57 հեռուստաալիք և 44 ռադիոկայան, երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում գործում է 42 հեռուստաալիք և 30 ռադիոկայան: Իսկ 9 միլիոն բնակչությամբ Ադրբեջանում գործում է 21 հեռուսաալիք և 14 ռադիոկայան»,- նշել է Արիֆ Ալիևը: Նաև հավելել է, որ Վրաստանում տեղական թերթի տպաքանակը կազմում է 55 հազար շաբաթում, իսկ Հայաստանում ` 30 հազար: Ադրբեջանում թերթի տպաքանակը կազմում է 17-18 հազար օրինակ: «Ադրբեջանը` չնայած եկամտի, նյութական և մարդկային ռեսուրսի առավելությանը, զիջում է իր հարևաններին »,- ընդգծել է Ալիևը:

No comments: