Tert.am. 10-3-2012- Յունուս Զեյրեքի հեղինակած «Այս թղթապանակը վերցնում եմ» հակահայկական բովանդակությամբ գիրքը վերջերս անվճար բաժանվել էր Ստամբուլի Քարթալը շրջանի դպրոցներում:
Չնայած Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը հայտարարել էր, որ «քննադատությունները տեղին են և գրքում ռասիստական ձևակերպումներ կան» և գրքի դպրոցներում բաժանվելու հետ կախված հետաքննություն է սկսվել, սակայն Քարթալի գյուղապետ Նուհ Մեհմեթ Համուրջուն, ում նախաձեռնությամբ գիրքն անվճար բաժանվել էր դպրոցում, հայտարարել է, թե նախարարությունն իրեն քննադատելու իրավունք չունի:
«Ակօս»-ի հետ զրույցում Համուրջուն ասել է. «Ինձ ինչո՞ւ պիտի քննադատեն, ես որևէ մեկից բացասական արձագանք չեմ ստացել, ինչո՞ւ պիտի ստանայի: Ես որևէ մեկից թույտվություն չպիտի խնդրեի: Ես ճիշտ էի համարում, որ այդ գիրքը կարդան, դրա համար էլ բաժանել եմ», - ասել է նա:
Նա հպարտությամբ հայտարարել է, որ գիրքն ավճար բաժանելու գաղափարն իրենն է եղել և պատասխանատվությունը նույնպես իրենն է: Համուրջուն ասել է, որ ինքը միշտ էլ պատրաստ է պետական քաղաքականությանը համապատասխանող գրքեր բաժանել:
«1915 թ.-ի իրադարձությունները ցեղասպանություն համարողների դեմ պատրաստ եմ պայքարել ինչպես անձամբ, այնպես էլ որպես կառավարության ներկայացուցիչ: Վերջապես հայկական սփյուռքն էլ Թուրքիայի հասցեին զրպարտող արտահայտություններ է թույլ տալիս: Եթե նրանք անում են, ես էլ ինձ պարտավորված եմ զգում հակառակն անել», - ասել է նա:
Իսկ վերջում Համուրջուն նաև «Ակօսի»-ի թղթակցին է նվիրել հակահայկական գրքից` մակագրելով` «նվիրում եմ «Ակօս» թերթին»:
Հիշեցնենք, որ հեղինակը խտրական, ռասիստական արտահայտություններ է արել նաև Օրհան Փամուքի, Էջե Թեմելքուրանի, Ջան Դյուդարի և այլոց հասցեին: Անմասն չեն մնացել նաև «Մեր հայ եղբայրներից ներողություն ենք խնդրում» ակցիայի մասնակիցները. անուն առ անուն նշելով նրանց՝ հեղինակը որակել է «մեր միջի սատանա», «գաղտնի հայ», «անարյուն», «անազգ» և այլ արտահայտություններով:
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment