Monday, March 12, 2012

Ճապոնիան կշարունակի նավթ ներկրել Իրանից՝ չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին

Ճապոնիան մտադիր է շարունակել իրանական նավթի ներմուծումը՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատժամիջոցներ են ընդունել ընդդեմ Թեհրանի, որի նպատակն է կրճատել Իրանից ներմուծվող նավթի քանակը: Այս մասին IRNA իրանական գործակալությանը հայտնել է Իրանում Ճապոնիայի դեսպանԿինիցի Կումանոն: Դիվանագետը հայտարարել է, որ ճապոնական կողմը հետաքրքրված է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ, և Իրանը Ճապոնիայի նավթի գլխավոր մատակարարներից է: Ավելի վաղ ամերիկացի ներկայացուցիչները փորձում էին Ճապոնիային համոզել միանալու Եվրամիության պատժամիջոցներին՝ ընդդեմ իրանական նավթի և բանկային համակարգի:Մասնավորապես, ԵՄ անդամ երկրները հուլիսի 1-ից դադարեցնելու են իրանական նավթի ներկրումը:

No comments: