News.am. 6-3-2012- Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ապրիլի 21-ին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` «Ընդդեմ ժխտողականության եւ զոհերի հիշատակի մոռացության» խորագրով:
Ելույթներ կունենան «Ալյանս90/Կանաչներ» բլոկի նախագահ Ջեմ Էզդեմիրը, Գերմանիայի ալավիտների փոխնախագահ Ալի Էրթան Թոփրակը, Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկջյանը:
Երեկոյի ընթացքում հանդես կգա սիրիական ուղղափառ եկեղեցու երգչախումբը, հայ-գերմանական «Գայանե» երգչախումբը, հայտնում է անկախ լրագրող Թորոս Սարյանը` Գերմանիայից:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment