Aysor.am. 6-3-2012- Ըստ ՄԱԿ-ի զեկույցի` Թուրքիան զբաղեցնում է 88-րդ տեղը 143 երկրների շարքում` խորհրդարանում կանանց ներկայացվածության մակարդակով:
Ըստ «Hurriyet Daily News»-ի` ներկայում թուրքական խորհրդարանի անդամների միայն 14.2 տոկոսն են կազմում կանայք: Թուրքական խորհրդարանում այսօր 78 կին պատգամավոր կա:
Հետաքրքիր է այն, որ ցուցակի առաջին տեղում է հայտնվել Ռուսանդան, որի խորհրդարանի մոտ 56 տոկոսը կազմում են կանայք:
Ամենացածր սանդղակում են հայտնվել Սաուդյան Արաբիան, Կատարը, Սողոմոնյան կղզիները, որոնց օրենսդիր մարմիներում ընդհանրապես կանայք չկան:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment