Tert.am. 8-3-2012- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որում նա ասել է, թե Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման հնարավորություններ է տեսնում: Այս մասին հայտնում է BBC-ն: Այաթոլլա Ալի Խամենեին նշել է, որ համաձայն է Օբամայի ասածի հետ, սակայն, իր կարծիքով, ԱՄՆ-ն ցանկանում է Իրանին ծնկի բերել` պատժամիջոցների օգնությամբ:
Ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ, այդ թվում` Ռուսաստանը, և Գերմանիան զբաղված են Իրանի և դրա միջուկային ծրագրի նկատմամբ համատեղ դիրքորոշման մշակմամբ:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment