Saturday, March 10, 2012

Ահմադինեժադը պարզաբանումներ տալու համար չորեքշաբթի ներկայանալու է խորհրդարան

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկայանալու է խորհրդարան՝ մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ տալու համար: Նշվում է, որ Ահմադինեժադը քանիցս հաջողել է հետաձգել իր խորհրդարան ներկայանալու հարցը: Իրանցի օրենսդիրները խիստ դժգոհություն են հայտնելու կառավարության վարած տնտեսական ու բյուջետային քաղաքականության կապակցությամբ: Բացի այդ, խոսք է գնալու երկրի գնալով աճող մեկուսացման, ազգային արժույթ ռիալի անկման, արտահանման կրճատման, Իրանի Կենտրոնական բանկի ձեռնարկած հակաճգնաժամային թույլ քայլերի, կառավարության կադրային վերափոխումների մասին: Հիշեցնենք, որ Իրանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը պարտավոր է ներկայանալ Մեջլիս և պարզաբանումներ տալ, եթե դա պահանջում է խորհրդարանականների 25 տոկոսը։ Ի դեպ, 1979 թվականից ի վեր (իսլամական հեղափոխության հաղթանակ)՝ սա առաջին դեպքն է, որ երկրի նախագահը կանչվում է խորհրդարան:

No comments: