Panorama.am. 9-3-2012- Ադրբեջանի Հանրապետությունն Իրանին պաշտոնապես համարում է թշնամի երկիր: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «ՖԱՐՍ»-ի հավաստի աղբյուրներից մեկը իրանցիներին նախազգուշացրել է, որ Ադրբեջանում տիրող լայնատարած կաշառակերության, զբոսաշրջային ենթակառուցվածքների անմխիթար վիճակի, հասարակական-մշակութային վատ մթնոլորտի, ինչպես նաև իրանցիների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի պատճառով Նոուռուզի օրերին զերծ մնալ Ադրբեջան այցելելուց:
Շարունակելով թեման «ՖԱՐՍ»-ի զրուցակիցը հավելել է. «Ինչպես վկայում է նախորդ տարիների դառը փորձը, Նոուռուզի օրերին Ադրբեջան այցելող իրանցիները նախ վատ վերաբերմունքի են արժանանում այդ երկրի պետական ծառայողների կողմից, ինչպես նաև, իրանցիների գրպանը թմրանյութ են գցում, որի արդյունքում ներկայում Ադրբեջանի բանտերում տասնյակ իրանցիներ գտնվում են անմխիթար վիճակում»:
Ադրբեջանում ապրող իրանցիների խնդիրներով զբաղվող կազմակերպության նախագահ Միր Ղասեմ Մոումենին էլ, խոսելով Ադրբեջանում տիրող կաշառակերության մասին, նշել է. «Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Ասթարայի և Բիլե Սավարի մաքսային կետերի միջոցով Ադրբեջան մուտք գործող իրանցիների 70 տոկոսը, հրաժարվելով կաշառք տալուց, ադրբեջանցի մաքսային ծառայողների կողմից վատ վերաբերմունքի են արժանանում, իսկ ճանապարհային ոստիկանները տարբեր պատրվակներով մի քանի հարյուր դոլարից մինչև երկու հազար դոլարի հասնող տուգանքներ են նշանակում մեքենաներով Ադրբեջան այցելող իրանցիների նկատմամբ»:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment