Saturday, March 17, 2012

Ադրբեջանցի քաղաքագետի «նախանձելի» տրամաբանությունը

HayNews.am. 16-3-2012- Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն շատ «ինքնատիպ» ձևով է մեկնաբանել Բաքում կայանալիք «Եվրատեսիլ»-ին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելու փաստը: Նա հայտարարել է, թե հայերն իրենք են սպանել իրենց զինվորին, որպեսզի արդարացնեն «Եվրատեսիլին» իրենց մասնակցությունից հրաժարվելը. «Հայերը, հավանաբար իրենք էլ սպանել են իրենց զինվորին այն բանի համար, որ այդ կերպ կարողանան պատճառաբանել իրենց մասնակցությունից հրաժարվելը»- ասել է նա: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մատույցներում ադրբեջանցի դիպուկահարի կրակացով զինվոր էր սպանվել: Սրանից մոտ մեկ ամիս առաջ էլ նման դեպք էր եղել, ինչը առիթ դարձավ, որպեսզի Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» շոուին մասնակից ուղարկելուց:

No comments: