Press TV-ին, հայտնում է, որ պաշտոնական Անկարան մտադիր է աջակցել սիրիական ընդդիմությանը, այդ թվում նաև զենք տրամադրելով:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր իտալացի գործընկեր Ջուլիո Տերցիի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ միջազգային հանրության ուղերձը կարող է դիտարկվել նաև Սիրիայի Ազգային խորհրդին սպառազինություն մատակարարելով:
Դավութօղլուի այս հայտարարությունն արվել է այն բանից մեկ շաբաթ անց, ինչ Կատարի վարչապետ ալ-Թանին հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է ստանձնի սիրիացի ապստամբներին զենքով ապահովելու գործընթացը:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր հերթին հայտարարել է, որ տեղյակ է մի շարք օտար երկրների գործունեության մասին, որոնք սնում են կառավարական ուժերի դեմ պայքարող ահաբեկիչների զինված խմբերին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Դավութօղլուն 4 ժամանոց դռնփակ հանդիպում էր ունեցել Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակության հետ:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment