BBC-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԷՄԳ-ը Վիեննայում անցկացնելու է հանդիպում, որում քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը: Մասնավորապես, հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների իրանական այցերի արդյունքները:
Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԷՄԳ տիրապետում է մի շարք արբանյակային լուսանկարների, որոնք վկայում են իրանական «Փարչին» օբյեկտում հնարավոր միջուկային ակտիվության մասին:
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի կանգնի ոչ մի միջոցի կիրառման առջև, եթե դրա կարիքը զգացվի Իրանի կողմից միջուկային զենքի մշակմանը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները երկու անգամ՝ հունվարին ու փետրվարին, այցելել են Իրան:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment