1in.am. 7-3-2012- Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել արագացնել «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան. «Մեկ տարի առաջ «Հարավային գազային միջանցքի» գաղափարը հավանության արժանացավ Ադրբեջանի նախագահի և Եվրահանձնաժողովի ղեկավարի կողմից: Դա համապատասխանում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությանը: Ես համոզված չեմ, որ գոյություն ունեցող խողովակաշարարի ցանցն ի վիճակի է իրագործել մեր հավակնոտ պլանները:
Բացի այդ, ԵՄ-ը ցանկանում է այդ խնդրի երկարաժամկետ լուծում: «Հարավային գազային միջանցքը» նախատեսված է ոչ միայն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի, այլև՝ ադրբեջանական մյուս հանքավայրերի գազի փոխադրման համար: Դա նաև վերաբերում է թուրքմենական գազին»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջերին «Շահ Դենիզ» կոնսորցիումը հայտարարեց, որ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման երթուղիների հարցում կոնսորցիումն իր ընտրությունը կկատարի մինչև 2013 թվականի կեսերը:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment