ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի տեսնում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունում ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին մեկնաբանել ադրբեջանական պաշտոնյաների վերջերս արած` ղարաբաղյան խնդիրը լուծելու համար ռազմական միջոցների կիառման հնարավորության մասին հայտարարությունները:
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգներն նախկինի պես վճռական է տրամադրված երկու կողմերին աջակցության և հարցի խաղաղ կարգավորման համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին իրենց հասարակությունները նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից», - ասել է նա:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment