Tert.am. 15-3-2012-«ԱՄՆ-ն հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկատվությունը, ըստ որի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խնդրել էր Ռուսաստանին զգուշացնել Իրանին, որ նրան տրված է «վերջին հնարավորությունը» դիվանագիտական ճանապարհով լուծելու իր միջուկային ծրագրի խնդիրը, հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Պետքարտուղարը զգուշացում չի ուղարկել Իրանին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջոցով», ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը «Կոմերսանտ» օրաթերթին:
Այն հարցին թե արդյոք Քլինթոնն օգտագործել է «վերջին» բառը Լավրովի հետ խոսակցության ժամանակ, Նուլանդը պատասխանել է. «Նա չի օգտագործել այդ ածականը իր հանդիպման ընթացքում»:
Friday, March 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment