Haynews.am. 15-3-2012- Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման մասին որոշում է ընդունել: Համաձայն այդ համաներման` ազատություն կշնորհվի 55 մարդու: Մեկ մարդ ազատվել է ուղղիչ աշխատանքներից, ևս 6-ը` տուգանքի տեսքով պատժից:
Համաներման են ենթարկվել նաև 2 քաղբանտարկյալներ` երիտասարդական «Յենի ֆիքիր» («Նոր միտք») կազմակերպության նախագահ Ռուսլան Բաշիրլին և Էլնուր Իսրաֆիլովը:
Նշենք, որ Բաշիրլին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2005 թվականին: Իսկ Իսրաֆիլովը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել նախորդ տարվա ապրիլի 2-ին կայացած բողոքի ակցիայի պատճառով:
Friday, March 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment