Tuesday, March 6, 2012

Իրանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի սկզբին

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը հայտարարել է, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի սկզբին: Նա հավելել է, որ ստույգ ժամկետը հայտնի կդառնա գերագույն դիտորդական խմբի հետ խորհրդակցությունից հետո: Նաջարը երկրի բնակչությանը շնորհակալություն է հայտնել ընտրությունների ժամանակ քաղաքական ակտիվություն դրսևորելու համար: Նաջարը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքում 290 պատգամավորներից ընտրվել են 225-ը, իսկ մնացյալը՝ կընտրվեն երկրորդ փուլի ժամանակ: Հիշեցնենք, որ Նաջարն Իրանի ներքին գործերի նախարար է նշանակվել 2009 թվականի օգոստոսին, իսկ դրանից առաջ՝ 2005 թվականի օգոստոսից մինչև 2009 թվականի օգոստոսը, նա եղել է Իրանի պաշտպանության նախարարը:

No comments: