Tuesday, March 6, 2012

ԱՄՆ կոնգրեսական. Ադրբեջանը պետք է ճանաչի Սումգայիթի ջարդերը

HayNews.am. 6-3-2012- Ամերիկացի կոնգրեսականներ Բրեթ Շերմանը, Ռոբերտ Դոլդը և Ֆրանկ Փալոնեն հարգել են Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի զոհերի 24-րդ տարելիցը: http://haynews.am/hy/amn-arcax Անցյալ ամիս շուրջ 10 կոնգրեսական Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ հայտարարություններով էին հանդես եկել: Այսօր նրանց են միացել նաև կոնգրեսականներ Բրեթ Շերմանը, Ռոբերտն Դոլդը և Ֆրանկ Փալոնեն, գրում է «Asbarez» կայքը` հղում անելով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին: Կոնգրեսական Շերմանը նշել է .«1988 թվականի փետրվարի 27-ի երեկոյան, Սումգայիթում բնակվող հայերը 3 օրվա ընթացքում տեղահանվեցին իրենց բնակության վայրից: Հայերը ենթարկվեցին դաժան հարձակումների: Ոմանց բռնաբարեցին, ոմանց էլ կենդանի թաղեցին: ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին ցույց տա, որ Միացյալ Նահանգները կողմ են Արցախում խաղաղություն պահպանմանը: Մենք պետք է ստիպենք Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ բոլոր սպառնալիքները և ճնշումները»: Կոնգրեսական Փալոնեն իր խոսքում նշել է, որ «Ադրբեջանի այսօրվա իշխանությունները պետք է ճանաչեն Սումգայիթի ջարդերը և դատապարտեց հայ ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի իշխանությունների ագրեսիան»:

No comments: