Tert.am. 7-3-2012- ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինից ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որևէ առաջընթաց ակնկալել պետք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա` Պուտինը Ղարաբաղի խնդրին ավելի իրատեսական է մոտենում, քան Մեդվեդևը: «Պուտինը նախկին նախագահից հենց դրանով է տարբերվում, որ հասկանում է` ղարաբաղյան խնդիրը արագ լուծել հնարավոր չէ: Իմանալով Պուտինի դիրքորոշումը այս հարցում և գլոբալ մտծելակերպը, պետք է ասել, որ որևէ փոփոխություն կամ արհեստական արագացում գոնե մոտ ժամանակներս Ղարաբաղի խնդրում չի լինի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը և ավելացրեց, որ ամեն դեպքում վստահ կարելի է ասել, որ ստատուս-քվոն կպահպանվի:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment