Wednesday, March 7, 2012

ՆԱՏՕ-ի զորքերն արդեն Սիրիայում են. Stratfor

Tert.am. 7-3-2012- Wikileaks-ի հերթական բացահայտման համաձայն` ՆԱՏՕ-ական ստորաբաժանումներն ԱՄՆ-ի գլխավորությամբ գտնվում են Սիրիայում, տեղեկացնում է Press TV հեռուստաընկերությունը: Wikileaks-ը հրապարակել է Stratfor վերլուծական հետախուզական ընկերության մի վերվուծաբանից ստացած տեղեկությունը, որտեղ նա նշել է, որ ներկա է գտնվել անցած տարվա դեկտեմբերին Պենտագոնում Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ժամանած ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչների գաղտնի ժողովին: «Հատուկ գործողությունների ուժերն արդեն Սիրիայում են և կենտրոնացած են հետախուզական գործողությունների ու սիրիացի ընդդիմադիր ուժերի մարզման հարցերի վրա», - գրել է նա: Վերլուծաբանը նշել է, որ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և Թուրքիայի զինվորականները: Նշենք, որ այս տեղեկությունները հրապարակվում են ՆԱՏՕ-ի ղեկավարության և անդամ երկրների ներկայացուցիչների` սիրիական ընդդիմադիր ուժերին զինելու տեղեկությունների պարբերական հերքման ֆոնին: Իսկ վերջերս ապստամբների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից սպառազինություն են ստանում կառավարական ուժերի դեմ մարտական գործողությունների իրականացման համար:

No comments: