Պուտինի նախագահությամբ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արմատական փոփոխություններ պետք չէ ակնկալել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը`խոսելով Պուտինի նախագահությամբ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող տեղաշարժերի շուրջ:
Դ. Բաբայանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի հիմնադրած նոր ռուսական արտաքին քաղաքականությունը գործում էր նաև իր վարչապետության օրոք, և այս պահի դրությամբ, չի կարծում, որ զբաղեցնելով ՌԴ նախագահի պաշտոնը, նա ինչ-որ փոփոխություններ կմտցնի: Սրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի համոզմամբ` Պուտինի նախագահության ժամանակ հայկական գործոնը կստանա ավելի մեծ կարևորություն:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե մի շարք քաղաքական վերլուծաբաններ տեսակետ են հայտնել, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Վ. Պուտինը ավելի կոշտ դիրքորոշմամբ հանդես կգա, պատասխանեց, որ վերջին 10-15 տարվա քաղաքականության մեջ ոչ միայն ՌԴ, այլև բոլոր այլ պետություններն աչքի է ընկնում կոշտ քաղաքականությամբ: «Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհով մեկ. ռազմական տարբեր գործողություններ ՆԱՏՕ-ի կողմից: Բնական է, որ այսօր այդ կոշտությունը բնորոշ է բոլոր երկրներին, չպետք է մոռանանք, որ նման կոշտ դիրքորոշմամբ հանդես է գալիս Ադրբեջանը, և եթե թշնամիդ իրեն կոշտ և ագրեսիվ է պահում, պետք է պատասխանես միայն ուժով»,- մեկնաբանեց Դ. Բաբայանը`ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանից որևէ արմատական փոփոխություն չի ակնկալում:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում երեկ կայացան ՌԴ նախագահական ընտրությունները: Ձայների ճնշող մեծամասնությամբ իր մրցակիցներից առաջ անցավ ՌԴ նախագահի թեկնածու, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment