Saturday, March 17, 2012

Ֆրանսիայի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից զենքի գնումը

News.am. 16-3-2012- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից զենք գնելու փաստը: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչպե՞ս է գնահատում ԼՂ հակամարտության կողմերից մեկի կողմից զենքի գնումը, ֆրանսիացի դիվանագետը պատասխանեց. «Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան ցանկանում է հիշեցնել 2011 թվականի մայիսին Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ նախագահներ Սարկոզիի, Մեդվեդեւի եւ Օբամայի հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին, որ «միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտության եւ ընձեռել ցարգացման եւ համագործակցության հնարավորություններ տարածաշրջանում» եւ կոչ արեցին կողմերի ղեկավարներին «իրենց ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»: Սրանից զատ, Ֆրանսիան ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ նախագահ Մեդվեդեւի հրավերով վերջերս Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ համաձայն են «կրկնապատկել հիմնարար սկզբունքների պայմանագրին ուղղված ջանքերը, հաշվի առնելով առ այսօր կատարված աշխատանքը»:

No comments: