Tert.am. 16-3-2012- Իրանն ամեն կերպ փորձում է աջակցել Սիրիայի նահագահ Բաշար ալ Ասադին, ում համարում է իր միակ հավատարիմ դաշնակիցը Միջին Արևելքում: Այս մասին գրում է բրիտանական Daily Telegraph պարբերականի հրապարակած 2 փաստաթղթերից:
Դրանցից պարզվել է, որ անցյալ տարի դեկտեմբերի 10-ին Դամասկոսում Իրանի 10 քաղաքական գործիչների և Սիրիայի իշխանությունների միջև հադիպում է տեղի ունեցել, որի ընթացքում 2 կողմերը որոշել են իրանասիրիական կապերն ամրապնդել տնտեսական նախագծերի իրականացմամբ, մասնավորապես, երկաթգիծ,ճանապարներ և էլեկտրահաղորդիչ ենթակառուցվածքներ կառուցելով:
Բանակցություններին մասնակցել են նաև Իրաքի ներկայացուցիչներ: Նրանք համաձայնել է երկրի տարածքը տրամադրել Սիրիայի և Իրանի առաջիկա ծրագրերը իրագործելու համար: Նախատեսված է, որ երկաթգիծը պետք է անցնի Իրաքի հյուսիսային մասով:
Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումները Սիրիայի տնտեսությունը ցանր վիճակի մեջ է գցել, ինչը, շատերի կարծիքով, Ասադի վարչակարգը տապալելու միակ միջոցն է, իսկ Իրանի կողմից ցանկացած օգնություն կարող է ամրապնդել Ասադի դիրքերը:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment