1in.am. 29-2-2012- France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը հայտարարել է, որ մինչև հունիս առաջ չի քաշվի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ:
Կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Կոուպը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Խնդիրն այն է, որ դժբախտաբար ավարտվել է խորհրդարանի աշխատանքը, և մենք չենք կարող այդ օրինագիծը ներառել նրա օրակարգում: Մենք ստիպված ենք սպասել մինչև հաջորդ գումարման խորհրդարանին, մինչև հունիս»:
Հիշեցնենք, որ ներկայումս Սարկոզին հանձնարարել է պատրաստել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի դիտողությունները:
Ի դեպ, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 22-ին (1-ին տուր) և մայիսի 6-ին (երկրորդ տուր, եթե դրա կարիքը զգացվի), իսկ խորհրդարանական ընտրությունները՝ հունիսի 10-ին և 17-ին:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment