Panorama.am. 29-2-2012- ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Հարի Պետերսը, Հովարդ Բերմանը, Աննա Էշուն միանալով այլ կոնգրեսականների` համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սումգայիթի ջարդերի կապակցությամբ: Այս մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, թե Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջացառումը տեղի է ունեցել է փետրվարի 27-ին` Ներկայացուցիչների տան պալատում:
Ադամ Շիֆը, մասնավորապես, իր ելույթում հայտարարել է, թե իրենք հավաքվել են հարգանքի տուրք մատուցելու 24 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքու և Սումգայիթ քաղաքներում կոտորված հայկական բնակչությանն ու ոգեկոչելու նրանց հիշատակը:
Կոնգրեսականը հիշեցրել է, թե 1988 թ-ի արյունալի օրերին հարյուրավոր հայ կանայք ու երեխաներ են զոհվել, թալանվել ու վտարվել սեփական տներից:
«Սա ողջ Ադրբեջանով ծավալված հակահայկական գործողություններից ընդմանենը մեկ դրագ է եղել, որը հիմք դրեց Ադրբեջանի կողմից հայերին ուղղված ագրեսիայի երկու տասնամյակին և որոնց ընթացքում ադրբեջանական կառավարությունը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Հազարավոր մարդիկ զոհ գնացին, հարյուր հազարավորները պատերազմի արդյունքում վտարվեցին իրենց բնակավայրերից: Ժամանակին Ադրբեջանում ապրող մոտ 450 հազարանոց հայկական բնակչությունը փաստացի անհետացավ», - ասել է Շիֆը:
Կոնգրեսականը կոչ է արել հավաքվածներին լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը:
«Մեր բարոյական պարտքն է դաատապարտել ատելության հողի վրա հիմնված հանցագործությունները և հարգել զոհերի հիշատակը՝ հույսով, որ պատմությունը երբեք չի կրկնվի», - ասել է Շիֆը:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment