Tuesday, March 6, 2012

Ջ. Չիկի. Իրանի դեմ պատերազմն իր ազդեցությունը կունենա նաև Ադրբեջանի վրա

Panorama.am/. 6-3-2012- «Իրանի դեմ պատերազմն իր ազդեցությունը կունենա նաև Ադրբեջանի վրա»- այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի դասախոս Ջոն Չիկին: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Իսայել-Իրան հակամարտության համար անմիջական տարածք չի հանդիսանում: Այնուամենայնիվ, ներկա իրավիճակն ապացույց է այն բանի, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բարդ իրավիճակում է»,- նշել է Ջոն Չիկին: «Գոյություն ունեն տարբերր մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի վրա հարձակում գործելու ժամանակ: Դա կարող է լինել բալիստիկ հրթիռներ և մարտական ինքնաթիռներ, ռազմական գործողությունները Կասպիցում: Հավանականություն կա նաև կիբերհարձակում գործել Ադրբեջանի նավթային և գազային արդյունաբերության վրա, որոնք խոցելի են նման հարձակումների ժամանակ»,- նշել է ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի դասախոսը: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն ակտիվորեն ձգտում է դառնալ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության մասնակից, քանի որ անգամ գաղտնի գործողությունն Իրանի դեմ կարող է վնասել Ադրբեջանին»,- նշել է նա:

No comments: