Wednesday, March 14, 2012

Ռուս փորձագետ. Իրանի բնակչությունը աջակցում է երկրի իշխանություններին

News.am. 14-3-20125-Իրանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները դժվար թե ազդեցություն ունենան թե երկրի ներքաղաքական վիճակի վրա, թե` արտաքին քաղաքական ուղղության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային կրոնական հետազոտությունների եւ կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Իգոր Դոբաեւը: Նրա խոսքով, իշխանությունն, ըստ էության, մնացել է նույն ձեռքերում: «Կրոնական առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին է, նա իր հայացքները չի փոխել: Երկրի նախագահը Մահմուդ Ահմադինեժադն է, ով եւս շարունակում է մնալ նախագահ: Այլ հարց է, թե կարո՞ղ են Ալի Խամենեիի կողմակիցները խորհրդարանում ստանալով ձայների մեծամասնությունը, ինչ-որ կերպ լրջորեն ազդեն իշխանությունների քաղաքական կուրսի վրա: Չեմ կարծում, թե կարող են»,- ասաց նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իրանական իշխանությունները ընտրությունների նախօրեին հրաժարվել են գրանցել լիբերալ, բարեփոխական ուղղության ներկայացուցիչներին` Դոբաեւը զուգահեռներ անցկացրեց Ռուսաստանի ընտրությունների հետ: «Որովհետեւ իրանցի լիբերալները, բարեփոխականները եւ կեղծ դեմոկրատները ստեղծվել են, սնուցվում են Արեւմուտքի կողմից: Հասկանալի է, որ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանած երկրին նման մարդիկ պետք չեն: ուսաստանյան ընտրությունները պարզ ցույց տվեցին, թե ինչ է կանգնած այդ բոլոր արեւմտամետ հոսանքների հետեւում»,-ասաց պրոֆեսորն, ընդգծելով, որ Իրանում դա շատ լավ տեսնում են եւ չեն պատրաստվում կանաչ լույս վառել այդ հոսանքների առաջ: Նրա ներկայացմամբ, Իրանում հասարակության մեծ մասն աջակցում է գրծող վարչակազմին եւ դա ակնհայտ է: «Քիչ թե շատ ծանրակշիռ արեւմտամետ շարժում Իրանում չկա: Դրանք կամ Արեւմուտքի կողմից կառավարվող փոքր քաղաքական ուժեր են, կամ առանձին անհատներ, որոնք այսօր կան, իսկ վաղը չեն լինի»,-ամփոփեց Դոբաեւը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ էին տարել պահպանողական ուժերը: Առաջին փուլում հապհանողական ճամբարի կուսակցությունները վերցրել էին խորհրդարանի 290 տեղերից 200-ը: Բարեփոխականները կստանան մոտ 20 մանդատ:

No comments: