Wednesday, March 14, 2012

Սփյուռքի նախարարությունը գործարկել է “Հայկական Սփյուռքի վիրտուալ

Սփյուռքի նախարարությունն երեկ գործարկել է “Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան” կայքէջը (www.armdiasporamuseum.com): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ եռալեզու կայքում (հայերեն, անգլերեն, ռուսերեն) տեղադրված է համապարփակ տեղեկատվություն Սփյուռքի հայ համայնքների, հայկական կառույցների նախապատմության, գործունեության վերաբերյալ: Կայքը պարունակում է նաեւ տեղեկատվություն համահայկական կազմակերպությունների, հոգեւոր եւ կրթամշակութային կառույցների գործունեության, հայկական հուշարձանների վերաբերյալ: Բացի այդ, կայքում գործում է “ժամանակավոր ցուցասրահ” բաժինը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվելու է եւ ներկայացնելու է պատմամշակութային ժառանգությունը: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարվա վերջ կգործարկվի նաեւ կայքի արեւմտահայերեն տարբերակը: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ:

No comments: