Tert.am. 7-3-2012- Ադրբեջանն ու Վրաստանը որոշել են 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացնելու համատեղ հայտ ներկայացնել, այսօր հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` ելույթ ունենալով Ադրբեջանի պատգամավորների առջև:
2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը UEFA-ն կորոշի 2014թ.-ին: Մինչ այսօր այն անցկացնելու 7 հայտ է ստացվել: Գլխավոր հավակնորդներն են Թուրքիան, Հոլանդիան ու Բելգիան: Բացի այս երկրներից, Եվրո-2020-ին հավակնում են Ռումինիա-Բուլղարիա զույգը, Չեխիան ու Սլովակիան, Բոսնիա և Հերցեգովինա-Խորվաթիա-Սերբիա եռյակը, ինչպես նաև Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը համատեղ:
Ադրբեջանն ավելի վաղ ներկայացրել էր 2012թ. Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ, սակայն չէր անցել առաջին փուլը:
azerisport.com-ի համաձայն` Ադրբեջանի ու Վրաստանի ցանկությունը կարող է շատ «հանդուգն» թվալ:
«Այսօրվա դրությամբ` երկու երկրներն էլ պատրաստ չեն նման խոշոր առաջնություն անցկացնելու` ոչ առանձին, ոչ էլ միասին», - նշում է կայքը:
Այլ կարծիքի է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Ագասալիմ Միրջավադովը: Ըստ նրա` դա լավ գաղափար է:
«Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և կարող են նման առաջնություն անցկացնել, միայն թե պետք է մինչ 2020թ. լավացնեն ենթակառուցվածքները և կատարեն UEFA-ի բոլոր պահանջները», - ասել է նա:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment