Friday, March 16, 2012

Ստամբուլում քրդերին չեն թողնի նշել Նովրուզը

HayNews.am. 15-3-2012- Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են թույլ չտալ քրդերին Զեյթունբուրնու թաղամասում անցկացնել Նովրուզի տոնակատարությունը: Նշենք, որ քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը նախատեսել էր խոշոր տոնակատարություն իրականացնել Ստամբուլում և Դիարբեքիրում: Քուրդ խորհրդարանականները նախատեսել էին Նովրուզը տոնելու համար հավաքել մեկ միլիոն մարդ: Ստամբուլի քաղաքապետ Հուսեին Ավնի Մութլուն, սակայն, հայտարարել է, որ մարտի 18-ին իրենք չեն թույլատրում տվյալ վայրում անցկացնել Նովրուզի տոնախմբությունը: Ստամբուլի քաղաքապետարանում հայտնել են, թե քրդերը կարող են տոնը նշել մարտի 21-ին:

No comments: