Friday, March 16, 2012

Ռուս-թուրքական առեւտուր Ղարաբաղի շուրջ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ցուցում ունի պահպանել ղարաբաղյան թեմային վերաբերվող հարցերի ռեժիմայնությունը: Օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը հերքում է, որ Անկարա ԱԳ նախարար Լավրովի այցի ժամանակ ղարաբաղյան հարցը քննարկվել է, ինչպես նաեւ այն, որ ռուս-թուրքական հարաբերություններում նշանակալի գործընթացներ տեղի չեն ունենում, չնայած որ տվյալ քննարկումը եղել է: ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարի արտահայտությունն ավելի քան հակասական է հնչում: Օրինակ, ժխտելով, որ ղարաբաղյան թեման անմիջականորեն կապված է ռուս-թուրքական հարաբերություններին, բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ «թուրքերը բազմիցս առաջարկել են հրաժարվել Կարս-Ախալքալաք երկաթուղու վերազինումից, եթե ռուսներն ասեն, որ ոչ այժմ, այլ որոշ ժամանակ անց հինգ շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին»: Այդպիսով, չի հերքվում, որ ղարաբաղյան թեման կապված է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին: Տվյալ պաշտոնյան կասկածի տակ է դնում Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ տրամադրելը, այդ թվում այսպես կոչված «կարգավորումից հետո», օրինակ բերելով Հյուսիսային Կիպրոսը, որը գոյություն ունի առանց կարգավիճակի: Ռուսաստանի ԱԳՆ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում Մինսկի խմբի նկատմամբ վերաբերմունքին, ընդ որում, տեղ ունեին Մինսկի խմբի գործունեության դադարեցման օգտին փաստարկները: Կասկած չկա, որ Ռուսաստանը փորձում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացների միջոցով փոխել ղարաբաղյան խնդրի կարգավորման ձեւաչափը: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Կարասինը պնդում է, որ «Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է օգտվեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր հարաբերություններից ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: Այժմ Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն է ընձեռնվել լուծել խնդիրը, եւ այդ հնարավորությունը միշտ ուժի մեջ չի լինելու: Չի կարելի բաց թողնել այս հնարավորությունը, քանի դեռ իրավիճակը բարենպաստ է»: Այդպիսով, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը խաղադրույք է անում տվյալ իրավիճակի վրա եւ վստահ չէ իր նախաձեռնություններում: Ռուսաստանի համար գլխավորը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանից ԱՄՆ-ին առավելագույն կերպով դուրս մղելն է: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Պրիխոդկոն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորում հնարավոր է միայն Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ՝ ելնելով տարածաշրջանի անվտանգության շահերից, որտեղ «կողմնակի» պետությունների մասնակցությունը դեռեւս ոչինչ չի տալիս կայունության եւ անվտանգության ապահովման հարցում: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ: Նա նշել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում ԱՄՆ ջանքերը թույլ չեն տվել լուծել հայ-թուրքական հակասությունները, քանի որ ԱՄՆ-ն այլ նպատակներ ունի եւ շահագրգռված չէ հարաբերությունների իրական կարգավորմամբ: Քաղաքական նախագծման վերլուծությունում, այսինքն, այն նյութի, որը դեռ հրապարակային քաղաքականությունում չի հայտարարվել, այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են «տեղեկատվությունը», «վերլուծությունը», «եզրակացությունը», հարաբերական են: Ասենք, տեղեկատվական առումով ապահովված փաստարկ կարելի է բերել, եւ դա չի կարող ժխտել ոչ մի ռուս դիվանագետ, որը զբաղվում է ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտով: Թուրքերը բազմիցս առաջարկել են դադարեցնել Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագծի իրականացումը, եթե ռուսները հայտարարեն, որ «հինգ շրջանները փոխանցվելու են Ադրբեջանին, թեկուզ ոչ հիմա, սակայն մոտ ապագայում»: Բացի այդ, կարելի է պնդել, որ Թուրքիան շահագրգռված չէ ղարաբաղյան թեմայով, իսկ տվյալ եւ այլ նմանատիպ առաջարկները հնչում են պարզապես այն բանի համար, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից առավելագույն զիջումների հասնել, ինչը մեր միջեւ հարաբերություններն առավել էական եւ պարտավորեցնող են դառնում: Իգոր Մուրադյան

No comments: