News.am. 5-3-2012- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառել իրանական միջուկային ծրագրի լուծման ռազմական տարբերակը, ընդ որում նշելով, որ նախապես պետք է դիմել դիվանագիտական միջոցների եւ պատժամիջոցների, իսկ որոշման ուժային տարբերակը պահել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման նախօրեին Բարաք Օբաման մարտի 4-ին ելույթ է ունեցել ԱՄՆ-ում խոշորագույն AIPAC իսրայելական կազմակերպությունների անդամների առաջ:
Ըստ նախագահի` իսրայելական ոչ մի կառավարություն «թույլ չի տա, որ միջուկային զենքն հայտնվի այնպիսի ձեռքերում, որոնք ժխտում են Հոլոքոստը, սպառնում են ջնջել Իսրայելը աշխարհի քարտեզից եւ որոնք աջակցում են Իսրայելը ոչնչացնել ձգտող ահաբեկչական կազմակերպություններին»:
Դրա հետ մեկտեղ, նախագահ Օբաման «խորապես հավատում է, որ խաղաղությունը պատերազմից գերադասելի է», եւ կարծում է, որ ուժ կարելի է կիրառել միայն այն դեպքում, «երբ դա պահանջում են հանգամանքները»: «Իրանական առաջնորդները պետք է հասկանան, որ խոսքը զսպելու քաղաքականության մասին չէ: Ես վարում եմ քաղաքականություն, որը կոչ է անում խանգարել Իրանին տիրանալ միջուկային զենքին», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միաժամանակ նախագահը նշել է, որ պատժամիջոցները որոշակի արդյունքներ են տվել: Նրանք դանդաղեցրել են Իրանի կողմից իրականացվող ազգային միջուկային ծրագիրը, «փաստացիորեն կանգնեցրել են իրանական տնտեսությունը» եւ բեկում են մտցրել երկրի ղեկավարության շրջանում: Բարաք Օբաման փաստել է, որ Իրանին սպառնում են ավելի խիստ պատժամիջոցներ: Նախագահը հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ունեցած տեղեկության, Իրանը դեռեւս միջուկային զենք չունի:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment