Wednesday, March 7, 2012

Ադրբեջանը և Վրաստանը կապահովեն Եվրոպայի էներգետիկ անկախությունը. Ալիև

Tert.am. 6-3-2012- Մարտի 6-ին, Բաքվում կայացած ադրբեջանա-վրացական հանդիպման արդյունքում կայացել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն, որի ավարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների առաջ հանդես են եկել հայտարարությամբ, հաղորդում է 1news.az գործակալությունը: Ալիևը նշել է Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը: «Մեր բանակցությունները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այս այցը խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման համար: Մեր պետությունների միջև հարաբերությունները հարուստ պատմական անցյալ ունեն, որը շարունակվում է նաև այսօր», - ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նշել է երկու երկրների կարևորությունը` Եվրոպայի էներգետիկ անկախության ապահովման հարցում, ավելացնելով, որ Ադրբեջանը իր ներդրումն է կատարում Վրաստանի էներգետիկ անկախության գործում: Ալիևը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են տրանսպորտի, հումանիտար և այլ բնագավառներուի հետ կապված հարցեր:

No comments: