HayNews.am. 14-3-2012- Թուրքիայում լայն տարածում գտած «Օձերի թագավորությունը» հեքիաթի մոտիվներով յուղանկարների և որմնանկարների վերջին վարպետը համարվող մարդինցի Աբդուլհամիթ Օզջանը խոստովանել է, որ իր արվեստը սովորել է հայերից:
Օզջանը համարվում է վերջին վարպետը, ով տիրապետում է արվեստի առանձին ճյուղ համարվող նկարչությանը, որի հիմքում ընկած է Փոքր Ասրիայի ժողովուրդների մեջ տարածված հեքիաթն «oձերի թագավորության» մասին:
«Օձերի պատկերներ արել են պապս, հայրս, այժմ էլ` ես: Մեր գերդաստանին այս արվեստը սովորեցրել է մի հայ վարպետ, պապս եղել է նրա աշակերտը: Այսպես գերդաստանով օձեր ենք նկարում»,-նշել է այս արվեստի «վերջին մոհիկանը»:
Օզջանը թեև դասավանդում է Մարդինի գեղարվեստի ուսումնարանում, սակայն ինչպես երևում է, նրա գործը շարունակող չի լինելու:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment