Wednesday, March 7, 2012

Իրանի և Իսրայելի միջև պատերազմ սկսվելու դեպքում «Համասն» Իրանին չի աջակցի

Panorama.am.7-3-2012- Իրանի և Իսրայելի միջև պատերազմ սկսվելու դեպքում «Համասն» Իրանին չի աջակցի: Այդ մասին հաղորդում է իրանական «փարսինե.քոմ» կայքը: Համաձայն տեղեկատվության` պաղեստինյան «Համաս» շարժման քաղխորհրդի անդամ Սալահ Ալբարդավիլը հայտարարել է, որ եթե Իրանի և Իսրայելի միջև պատերազմ սկսվի, ապա «Համասը» չի միջամտի այդ պատերազմին: Պաղեստինցի քաղաքական գործիչը, անդրադառնալով Իրանի կողմից «Համասին» տրվող ֆինանսական աջակցության նվազեցման փաստին, նշել է. «Գազայի շրջափակման առաջին տարիներին իրանական ֆինանսական աջակցությունը շատ լավ էր, սակայն վերջին տարիներին այն աստիճանաբար նվազեց»: Շարունակելով թեման` «Համասի» ներկայացուցիչը հերքել է այն փաստարկը, թե «Համասին» տրվող Իրանի ֆինանսական աջակցության նվազեցումը կապված է այն փաստի հետ, որ «Համասն» աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարող ուժերին:

No comments: