1in.am. 13-3-2012- Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի կախվածությունն իրանական նավթից ավելի շատ է, քան եվրոպական երկրներինը։ Այդ պատճառով Թուրքիան մտադիր չէ դրանից հրաժարվել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, և շատ համատեղ նախագծեր կան: Նաև պլաններ կան ընդլայնել այդ հարաբերությունները»,- ասել է Յըլդըզը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան շարունակում է նավթ գնել Իրանից և 11 այլ երկրներից: Թուրքիան գնում է նաև գազ աշխարհի 5 երկրներից:
Հիշեցնենք, որ եվրոպական երկրները որոշում էին կայացրել բեռնարգելք դնել իրանական նավթի վրա: Իրանական կողմն իր հերթին հայտարարել էր ԵՄ որոշ երկրներ նավթ արտահանելը դադարեցնելու իր որոշման մասին:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment