Wednesday, March 14, 2012

Իրանի` «Վեցնյակի» հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներս` Ստամբուլում

News.am. 13-3-2012- Իրանի ներկայացուցիչների եւ «վեցնյակի» միջնորդների բանակցությունները` Իրանի միջուկային ծրագրի շուրջ, տեղի կունենան մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: Նա հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ գրագրության ընթացքում, իր երկրի անունից «վեցնյակի» հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է Utro.ru-ն: Բանակցությունների հստակ ժամկետներն ու վայրը Մեհմանփարասթը չի բացահայտել, բայց նշել է, որ որպես բանակցությունների վայր առաջարկվել է Ստամբուլը:

No comments: