Friday, March 9, 2012

Հայերը հրաժարվել են մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին. The New York Times

1in.am. 9-3-2012- Մշակութային ամենամեծ վեճը, որը կարող է առաջանալ «Եվրատեսիլ» մրցույթի շուրջ, թվում էր, թե կարող էր լինել միայն այն մարդկանց միջև, ովքեր դիտում են մրցույթը, և նրանց, ովքեր չեն դիտում այն: Իրականում, սակայն, այն կարող է վերաճել իրական քաղաքական հակամարտության: Սրա վերջին օրինակը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել այս տարվա միջոցառմանը, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Բոյկոտը, The New York Times-ի հաղորդմամբ, խորտակեց այն հույսերը, ըստ որոնց` մրցույթը կարող է դադարեցնել Կովկասում արդեն 20 տարի շարունակվող բռնությունները: Սկզբում թվում էր, թե հայերը ցանկանում են գնալ Ադրբեջան` նախորդ տարվա հաղթողների հայրենի երկիրը, բայց սահմանի վրա հայ զինվորի սպանությունը պատճառ դարձավ, որ հայ երգիչները հրաժարվեն մասնակցել մրցույթին, և Հայաստանի հանրային հեռուստաալիքը հայտնեց, որ Հայաստանը այս տարի մրցույթին չի մասնակցի: The New York Times-ը տեղեկացնում է, որ նման քայլը բացասաբար է գնահատվում`մանավանդ, երբ փորձեր են արվում նախկին Խորհրդային Միության երկրների միջև առկա հակամարտությանը վերջ դնելու: Հաղորդվում է, որ մրցույթը իրականում հիանալի միջոց է՝ երկրները միավորելու: Չնայած ավելի քան 100 միլիոն մարդ է դիտում այն, բայց դրանք արագորեն մոռացության են մատնվում: Եվրոպական հեռարձակողների միությունը, որը կազմակերպում է մրցույթը, իր հայտարարության մեջ ասել է, որ Հայաստանի հրաժարումը պայմանավորված է այնպիսի պայմաններով, որոնց ապահովումը իրենց իրավասությունից դուրս է: Նրանք հայտնել են, որ իրապես հիասթափված են Հայաստանի որոշումից: Իսկ Ադրբեջանի իշխանությունները համաձայն էին կատարել մրցույթի կազմակերպիչների խնդրանքը և պարզեցնել անցագրային օրենքները մասնակիցների համար, մանավանդ որ՝ հայերին ընդհանրապես չի թույլատրվում ուղևորվել դեպի Ադրբեջան: Հայ երգիչները հրաժարվել են մասնակցել մրցույթին հայ զինվորի սպանության պատճառով, որը, ինչպես հաղորդվում է Հայաստանում, սպանվել է թշնամու գնդակից, մինչդեռ ադրբեջանցիները հերքում են այդ տեղեկությունը: Մրցույթը բոյկոտող հայ երգիչների շարքում են նաև «Եվրատեսիլ»-ի նախկին մասնակիցներ Էմմին և Եվա Ռիվասը:

No comments: