NEWS.am-ը մեջբերում է Դիպակ Չոպրայի եւ Քեն Ռոբինսոնի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան «The San Francisco Chronicle»-ում.
Պատերազմը վայր է, որտեղ մեռնում են պատրանքները: Այդպես եղավ Վիետնամում եւ Իրաքում: Դա ամեն օր տեղի է ունենում Աֆղանստանում:
Այս պահին նրանք, ովքեր ցանկանում են, որ Իսրայելը օդային հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, հույսները դրել են հիշողության զանգվածային կորստի վրա:
Սակայն նախորդ պատերազմների դասերը մոռանալը չի փրկի խաբեության հերթական նոպայից: Իրանի դեմ պատերազմը իրական հնարավորություն է, եւ դեռեւս դրա հետեւանքների իրական քննարկում չի կատարվել: Մնացյալ աշխարհը Իրանին կարող է պիեսի չարագործի դերը վերագրել, բայց մահմեդականները, մեղմ ասած, համամիտ չեն:
Նկատի ունենալով Աֆղանստանի ամերիկյան ռազմակայանում Ղուրանն այրելու հետեւանքով առաջացած փոթորիկը`իրանցիների կողմից կրոնական խորամանկ քաղաքականություն էր ուրանի հարստացման գործարան հիմնելը Ֆորդոյում` Կումի մոտակայքում, որը շիական համաշխարհային մշակույթի կենտրոնն է եւ որտեղ գտնվում է իմամ Ռեզայի քրոջ` Ֆաթիմա Մասումեի սրբավայրը (մ.թ. 789–816): Այն ուխտագնացության կարեւոր վայր է:
Կումի վրա հարձակումը նույնն է, ինչ որ մահմեդական սունիների համար Մեքքայի վրա հարձակվելը, ինչը, շատերի կարծիքով, կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արեւմուտքի համար: Նույնիսկ եթե իսրայեցիներն ապշեցուցիչ ճշգրտությամբ են օդային հարվածներ հասցնում, ինչպես դա եղել է անցյալում, այդ տարածաշրջանի վրա հարվածն անշուշտ շիաների շրջանում ազգայնական տրամադրություններ կառաջացնի այնպես, ինչպես որ կանխազգում էր Ջորջ Բուշն իր «չարի առանցքի» մասին ճառում:
Այդ եւ այլ ռիսկերը գնահատվում են Իսրայելի կողմից, սակայն ամերիկացիները գաղափար չունեն, որ եթե խոշոր հարձակումն ուղղված լինի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելուն կամ զգալիորեն ճնշելուն, ապա այդ վայրը կդառնա համար մեկ թիրախը: Ուրանի հարստացման գործարանն այնտեղ գտնվում է լեռան ներսում, որը շատ խորն է մեր բունկերակործան ռումբերի համար, որոնք, ամեն դեպքում, Իսրայելը չունի էլ իր զինանոցում:
Իրաք ներխուժումից առաջ, Բուշին շրջապատող նեոպահպանողականները միակողմանի գործողությունը բնորոշեցին որպես «քաղաքակրթությունների բախում»: Իրանի դեմ հարձակումը կկենդանացնի այդ մտայնությունը: Արեւմտյան ուժերի միջամտությունն որպես «նոր խաչակիրներ» իսլամական աշխարհում ամբողջությամբ կարող է որոշել Արեւմուտքի ճակատագիրը, եթե ոչ հազար տարով, ապա առաջիկա ապագայում:
Հասարակությանը իլյուզիաների նոր չափաքանակով կերակրելու փոխարեն, այդ ասպեկտները արժանի են լուսաբանման ամերիկացիների շրջանում, բացատրելով, թե որքան արագ կարող է փլվել երկրի անվտանգությունը, եթե ստիպված լինենք պայքարել իրանական «Կոդս» ստորաբաժանման եւ եւ «Հըզբոլլահ»-ի հետ այստեղ կամ արտասահմանում:
Նախագահ Օբաման երկրին լավ է ծառայել իր զգուշավոր մոտեցումներով եւ պատերազմ հրահրելուց հրաժարվելով, սակայն նրա սառը վերաբերմունքը էլ ավելի է սրում աջերին: Նրանց համար ամենամեծ իլյուզիան ամերիկացիների բացառիկությունն է, որը հանգում է այն մտայնության, թե ԱՄՆ-ն անխոցելի է: Նրանք կարծում են, որ անհաջող պատերազմին դիմակայելու լավագույն տարբերակը նոր պատերազմ սկսելն է:
Մենք կարիք ունենք, որ իրատեսությունը հաղթի իլյուզիաներին: Իրանի դեմ հարձակումը գլոբալ հետեւանքներ կունենա, շարժման մեջ դնելով մի շարք կասկադային իրադարձություններ, որը Պենտագոնում խաղերի տեսության գիտակների կողմից չեն կարող հստակ գնահատվել:
Միակ բանը, որ հաստատ գիտենք, դա այն է, որ դրա հետեւանքները անդարձ են լինելու եւ դուրս մեր վերահսկողությունից:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment