1in.am. 7-3-2012- Պենտագոնն ուսումնասիրում է Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման մի քանի ծրագիր, սակայն բացառում է օդային հարձակումը: Այս մասին են վկայում WikiLeaks կայքի կողմից հրապրակաված Stratfor հետախուզական վերլուծական ընկերության գաղտնի փաստաթղթերը:
Կայքը հրապարակել է մի նամակ, որում Stratfor-ի աշխատակիցը հաղորդում է Պենտագոնի պաշտոնյաների և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի նրանց գործընկերների հանդիպման մասին:
Նամակում ասվում է, որ Պենտագոնին հանձնարարված է եղել ուսումնասիրել Սիրիայում ռազմական գործողությունների մի քանի տարբերակներ, իսկ բուն գործողությունները կարող են սկսվել առաջիկա ամիսներին:
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Լիբիայի ռազմական գործողությունների սցենարը Սիրիայում հնարավոր չէ իրականացնել, քանի որ սիրիական ՀՕՊ համակարգը շատ ավելի հզոր է, քան լիբիականը, ուստի ուշադրությունը կենտրոնացվում է Դամասկոսի շրջակայքի և Իսրայելի ու Թուրքիայի հետ սահմանների վրա:
Նշենք, որ երեկ Սպիտակ տանը տված մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում առայժմ հնարավոր է գործել առանց ռազմական միջամտության:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment