Saturday, April 14, 2012

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը 150 հազար ձայնով առաջին տեղում է

Panorama.am. 13-4-2012- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` համացանցի միջոցով գերմանական կառավարությանը առաջարկներ ներկայացնելու նախաձեռնության արդյունքները քվեարկության հիման վրա ամփոփվելու են ապրիլի 14-ին: Այն առաջարկները, որոնք քվեարկության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակի մեջ, կներառվեն կանցլերի աշխատանքային օրակարգում: Այս պահի դրությամբ, ըստ թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվականի, 150 հազար ձայնով առաջին տեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը, երկրորդ տեղում Գերմանիայում իսլամական թեմայով քննարկում բացելն է, իսկ երրորդում` թմրանյութի օգտագործման օրինականացումը: Նշվում է, որ Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում լիցենզավորված թարգմանիչ աշխատող ազգությամբ թուրք Ալի Սոյլեմեզօղլուի երկքաղաքացիության մասին առաջարկը 11-րդ տեղում է և հավակնում է մտնել տասնյակի մեջ:

No comments: