ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություն) Իրանից ետ է կանչել իր դեսպանին` խորհրդակցության համար: ԱՄԷ-ի դժգոհությունն է առաջ բերել այն հանգամանքը, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահնադինեժադն ապրիլի 11-ին այցելել է Աբու Մոսա կղզի:
ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդուլլահ բն Զայեդ Ան-Նահայանը հայտարարել է, որ Ահմադինեժադի կողմից վիճելի Աբու Մուսա կղզու այցելությունը հանդիսանում է «ԱՄԷ ինքնիշխանության աղաղակող ոտնահարում և հարված տարածքային խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին»:
Նշենք, որ Աբու Մուսա կղզի կատարած այցի ժամանակ, Իրանի նախագահը հայտարարել էր. «Հազարամյակներ առաջ իրանական մշակույթն ու քաղաքակրթությունը գերիշխում էր աշխարհում: Ակնհայտ է, որ «Պարսից ծոց» անվանումը հանդիսանում է դրա վառ ապացույցը: Ինձ չեն անհանգստացնում ոմանց հավակնությունները Պարսից ծոցի նկատմամբ, քանի որ միայն թույլը կարող է անհանգստանալ»:
Saturday, April 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment