Մեդիամաքս. 19-4-2012- «Մեր դեմ տեղեկատվական պատերազմ է տարվում: Այդ պատերազմում, իհարկե, աչքի է ընկնում հայկական լոբբին: Ադրբեջանը սեւացնելու, Ադրբեջանի իրողությունները հերքելու, աշխարհին Ադրբեջանը որպես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու փորձերը նախ եւ առաջ հայկական լոբբիի կեղտոտ գործերն են: Նրանց ազդեցության ոլորտը բավականին մեծ է: Նրանք ներկայացված են տարբեր երկրների առաջադեմ տպագիր մամուլում: Երբեմն նրանք ուրիշ ազգանունների տակ են ներկայանում, թաքցնում են իրենց էությունը:
Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտանա իր ազգային պատկանելությամբ: Սակայն նրանք այլ երկրներում, չգիտես ինչու, տարբերվում են նաեւ այդ ոլորտում: Երբեմն նրանք Ադրբեջանի դեմ բաց արշավ են վարում եւ փորձում են համակարգված ձեւով վնաս հասցնել Ադրբեջանի իմիջին: Նրանց գործունեությունը նպատակաուղղված է, եւ այսօր հայկական լոբբիի թիվ մեկ թիրախը Ադրբեջանն է: Եվ մեզ համար թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այդ պայքարին», - ասել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Նախարարների խորհրդի նիստում:Thursday, April 19, 2012
«Հայկական լոբբին մեր թիվ 1 թշնամին է», ասել է Իլհամ Ալիեւը
Մեդիամաքս. 19-4-2012- «Մեր դեմ տեղեկատվական պատերազմ է տարվում: Այդ պատերազմում, իհարկե, աչքի է ընկնում հայկական լոբբին: Ադրբեջանը սեւացնելու, Ադրբեջանի իրողությունները հերքելու, աշխարհին Ադրբեջանը որպես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու փորձերը նախ եւ առաջ հայկական լոբբիի կեղտոտ գործերն են: Նրանց ազդեցության ոլորտը բավականին մեծ է: Նրանք ներկայացված են տարբեր երկրների առաջադեմ տպագիր մամուլում: Երբեմն նրանք ուրիշ ազգանունների տակ են ներկայանում, թաքցնում են իրենց էությունը:
Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտանա իր ազգային պատկանելությամբ: Սակայն նրանք այլ երկրներում, չգիտես ինչու, տարբերվում են նաեւ այդ ոլորտում: Երբեմն նրանք Ադրբեջանի դեմ բաց արշավ են վարում եւ փորձում են համակարգված ձեւով վնաս հասցնել Ադրբեջանի իմիջին: Նրանց գործունեությունը նպատակաուղղված է, եւ այսօր հայկական լոբբիի թիվ մեկ թիրախը Ադրբեջանն է: Եվ մեզ համար թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այդ պայքարին», - ասել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Նախարարների խորհրդի նիստում:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment