Thursday, April 19, 2012

Ռուսաստանը չի հանդուրժի արցախյան պատերազմի վերսկսումը. Վլադիմիր Կազիմիրով

HayNews.am. 19-4-2012- «Ռուսաստանը չի հանդուրժի արցախյան պատերազմի վերսկսումը»: Այս մասին հայտնել է ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Երևանում տեղի ունեցած քննարկման ընթացքում: Կազիմիրովը նշել է, որ «պատերազմի վերսկսումը շատ բացասական պահեր է պարունակում»: Նա ընդգծել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ամեն ինչ անեն պատերազմի վերսկսումը կանխելու համար»: Կազիմիրովը նաև հավելել է, որ «Ռուսաստանում մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ են ապրում, ովքեր անգամ համագործակցում են միմյանց հետ, սակայն, պատերազմի վերսկսման դեպքում պատկերը կարող է փոխվել»:

No comments: